Մենք աջակցում ենք NVIDIA-ին՝ վստահ չլինելով, որ NVIDIA-ն անգամ գիտի, որ Հայաստանում իրեն 90 մլն դրամ կամ 235 հազար դոլար փող են տվել։
Իմ կարծիքով՝ Հայաստանի գործարարների մեծամասնությունը վարում է հնարավորինս զգուշավոր քաղաքականություն, որպեսզի չխախտի պատժամիջոցները։
Եթե չլիներ ռուսաստանցիների ներհոսքը, ապա ըստ Գաբրիելյանի, երևի թե կունենայինք մեր տնտեսական ներուժին (4-5%) մոտ տնտեսական աճ:
ՀՆԱ-ի աճի բնույթն այս տարի, սակայն այնպիսին է, որ այս գործոնները այսօրվա դրությամբ, հետագա ռազմական գործողությունների բացակայության պայմաններում, չեն կարող էապես նվազեցնել տնտեսական աճը։
Հայաստանում ևս գնաճը դրսից եկող գործոններով է պայմանավորված, բայց ներքին ճշգրտումներ չեղան: Անգամ, երբ փոխարժեքը թռիչքից հետո վերադարձավ նախկին մակարդակին, արտադրողները և հատկապես ներմուծողները իրենց գնային քաղաքականությունը չփոխեցին: